27 մարտ, 2019 16:30

Թուրքիան չի խոչընդոտի Պոլսի պատրիարքի ընտրությանը․ զրույց Սահակ եպիսկոպոս Մաշալեանի հետ

Պոլսի պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալեանը ՍիվիլՆեթին տված հարցազրույցում ակնարկում է, որ ինքը կարող է լինել պատրիարքական գահի թեկնածու: Նա ասում է՝ պետությունը չի խոչընդոտի ընտրությունների անցկացմանը: Սահակ եպիսկոպոս Մաշալեանի խոսքով՝ Թուրքիան զգայուն է «ցեղասպանություն» բառի հարցում, այդ պատճառով ո՛չ Մեսրոպ պատրիարքը, ո՛չ Արամ արքեպիսկոպոսը չէին կարող այն օգտագործել։ Այդ եզրի օգտագործումից խուսափելու է նաև ապագա պատրիարքը։

#սարնիվեր #թուրքիանայսօր