27 մարտ, 2019 20:00

Հեղափոխությունից հետո բանակում որևէ փոփոխություն չեմ տեսել. Ժաննա Ալեքսանյան

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում ասում է՝ հեղափոխությունից հետո բանակում որևէ փոփոխություն չի տեսել։ «Մեղրիի զորամասի դեպքը ցույց է տալիս, որ իսպառ բացակայում է վերահսկողությունը Զինված ուժերում»,- ասում է իրավապաշտպանը։ Նրա կարծիքով՝ ՊՆ-ն ներկայում թափանցիկ չի գործում և «փակում է հանրության առաջ իր դռները»։