27 մարտ, 2019 11:42

Ստեփանակերտի հայտարարությունները՝ Վիեննայի հանդիպման օրակարգ․ Փաշինյան

Այսօր Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին ի պատասխան՝ մեկնաբանեց Վիեննայում սպասվող իր հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Այո, այն, ինչ հայտարարել եմ Ստեփանակերտում Ազգային անվտանգության խորհրդի համատեղ նիստում, ըստ էության, այն օրակարգն է, որով գնում ենք բանակցությունների»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։