31 մարտ, 2019 12:10

Փոքր և միջին բիզնես․ որքանով են (դժ)գոհ վարկերից

ՓՄՁ-ների 68%-ն ասել է, որ ունի ֆինանսական ռեսուրների ներգրավման կարիք: Սակայն հարցմանը մասնակցած ձեռնարկությունների 64%-ն ընդհանուր առմամբ բավարարված չէ շուկայում առկա բիզնեսի ֆինանսավորման պայմաններից: Առավել բացասական են գնահատվել վարկի տոկոսադրույքի և այլ միջնորդավճարների, գրավի վերաբերյալ պահանջների, երաշխավորներ ներկայացնելու պահանջի և երաշխավորների թվի, երաշխավորի գույքի և եկամտի վերաբերյալ պահանջների պայմանները: