1 ապրիլ, 2019 20:51

Էրդողանը հաղթե՞ց, թե՞ պարտվեց

Մարտի 31-ին Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: Երկրի նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հաղթել է իր կուսակցությունը: Ընդիմադիր քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցությունն էլ իրեն է հաղթնակած համարում, որը տիրացել է Թուրքիայի խոշոր քաղաքների ղեկավարությանը: Քրդերն էլ գոհ են. վերատիրացել են քրդական քաղաքների ղեկավարությանը։