4 ապրիլ, 2019 19:37

Հայաստանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև. զրույց թուրքագետ Հայկ Գաբրիելյանի հետ

Մարտի 31-ին Թուրքիայում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Թեև նախագահ Ռեջեփ Էրդողանի կուսակցությունը հաղթեց ընտրություններում, ընդհանուր առմամբ, սակայն, խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Անկարայում և Ստամբուլում, պարտվեց Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնադրած կուսակցությանը: Հայաստանի հետ սահմանակից Կարսի և Իգդիրի շրջաններում հաղթեց քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է թուրքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ Հայկ Գաբրիելյանի հետ: