6 ապրիլ, 2019 17:51

Թուրքիայում կբացվի «Ապրիլի 23,5․ Հրանտ Դինքի հիշողության վայրը»

Ստամբուլի  Հալասքյարգազի պողոտայում գտնվող Սեբաթ կոչվող շենքում, ուր 1999-ից մինչև 2015 թվականը գործել է «Ակօս»-ի խմբագրատունը և որի առջև սպանվել է Հրանտ Դինքը, կբացվի յուրահատուկ թանգարան, որը կկրի «Ապրիլի 23,5․ Հրանտ Դինքի հիշողության վայր» անունը: Հիշողության քաղաքականության ու հիշողության կենտրոնի գործի կազմակերպման համար Հրանտ Դինք հիմնադրամը  կազմակերպել է «Հիշողութեան վայրեր, հիշողութեան ուղիներ դէպի այլ ապագայ» միջազգային կոնֆերանսը: