12 ապրիլ, 2019 10:14

Ապրիլի 15-ին Մոսկվայում կանցկացվի Մնացականյան-Մամեդյարով-Լավրով հանդիպում

Ապրիլի 15-ին Մոսկվայում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Ավելի վաղ սպասվող հանդիպման մասին հարցազրույցներից մեկում ասել էր Էլմար Մամեդյարովը։

Ընդհանուր ընկալումն է՝ անհրաժեշտ է շարժվել կարգավորման հարցում, այլ կերպ արդեն հնարավոր չէ․ Մամեդյարով