12 ապրիլ, 2019 18:32

Հետքը դատի է տալիս ՊԵԿ-ին

«Հետք» էլեկտրոնային թերթը պատրաստվում է դատի տալ Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ)։ ՊԵԿ-ն արդեն երկու ամիս է, ինչ մերժում է լրատվամիջոցին տրամադրել ՀԴՄ սարքերի ձեռքբերման պայմանագիրը։ «Հետքի» լրագրողներ Դիանա Ղազարյանը և Մարինե Մադաթյանը հետաքննական հոդված են հրապարակել, որտեղ հիմնավոր կասկածներ են հայտնում ՀԴՄ մեքենաների ձեռքբերման գործում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին։