13 ապրիլ, 2019 16:15

Ապրեցնելով իրական հին Երևանը․ Դոլմամա

Երևանում վերջին տարիներին հայտնված համատարած նորակառույցների շղթայում կարելի է հանդիպել հին երևանի վերջին մոհիկան շենքերին։ Այս կառույցները միանգամից աչք են զարնում՝ տեղացիներին և զբոսաշրջիկներին «պատմելով» երբեմնի Հին Երևանի մասին։

Իսկ ինչպես է կյանքը այդ շենքերի ներսում․ ինչպես են ապրեցվում, վերագործարկվում և պահպանվում այս կառույցները։ ՍիվիլՆեթը ներկայացնում է հաջորդ շենքը՝ Պուշկինի վրա գտնվող, Հայաստանի ամենահայտնի ռեստորաններից մեկը՝ «Դոլմաման»։