15 ապրիլ, 2019 10:19

Մոսկվայում կկայանա Մնացականյան-Մամեդյարով-Լավրով հանդիպում

Այսօր Մոսկվայում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը, որին քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները։

Փակ քննարկումը հետևում է մարտի 29-ին Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։

Հանդիպմանը միանալու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։