15 ապրիլ, 2019 22:20

Հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում

Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ֆրանսպրեսի փոխանցմամբ, այս մասին հաղորդել է Ֆրանսիայի հրշեջ դեպարտամենտը։ Հրդեհի հետևանքով փլուզվել է տաճարի աշտարակի ծայրաձողը։ Հաղորդվում է նաև, որ փլուզվել է տաճարի ժամացույցը։ Տաճարի այցելուները տարհանվել են։

Նախնական վարկածով՝ հրդեհի պատճառ կարող էին լինել ներսում սկսված վերականգնողական աշխատանքները։