16 ապրիլ, 2019 12:19

Համազասպ, մի քիչ զուսպ եղեք․ վեճ Ազգային ժողովում

Ապրիլի 16-ին Ազգային ժողովում քննարկվում էր Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը։ Քվեարկության արդյունքում նախագիծը չընդունվեց (կողմ ՝ 38, դեմ՝ 67, ձեռնպահ՝ 2)։ Մտքերի փոխանակման համար գրանցված ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և «Իմ քայլը» խմբակցությունից Մխիթար Հայրապետյանի ելույթների ժամանակ վեճ սկսվեց պատգամավորների միջև։

Նաիրա Զոհրաբյանը հորդորեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որոնք, ըստ նրա, «պատահական են հայտնվել Ազգային ժողովում», «համեստ պահել իրենց»։ Իր հերթին Մխիթար Հայրապետյանն ասաց, որ պետք չէ շահարկել իրենց տարիքը, իսկ «դուխի առկայությունն իրենք վաղուց ապացուցել են»։

Էդմոն Մարուքյանի և Գևորգ Գորգիսյանի՝ Մխիթար Հայրապետյանին ուղղված մեկնաբանություններից հետո վեճին միջամտեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և խնդրեց պատգամավորներին հարգել միմյանց։