17 ապրիլ, 2019 15:46

Ինչո՞ւ է հայկական ցեմենտը պակաս մրցունակ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Սիվիլնեթի հետ զրույցում խոսում են «Արարատցեմենտի» շուրջ ստեղծված վիճակի մասին։ Նրանք պատասխանում են հարցին, թե ինչու հայկական ցեմենտը մրցունակ չէ ու գնով զիջում է իրանականին։ «Արարատցեմենտի» ղեկավարությունը պահանջում է ներմուծման տուրք սահմանել ցեմենտի արտադրության հումքի՝ կլինկերի վրա։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նման տուրք չսահմանելը համարում է հակապետական քայլ։