18 ապրիլ, 2019 20:49

«Ազատ, անկախ ուսանողները» մեկ տարի անց

Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը միավորեց հասարակության տարբեր շերտերի։ Հեղափոխության հաղթանակն ապահովող քաղաքացիական հասարակության մեծամասնությունը կազմում էին ուսանողները։

Ուսանողության համախմբումը լավագույնս արտահայտվեց 2018-ի ապրիլի 16-ին, երբ բուհերում սկսվեցին դասադուլներ։ «Ազատ, անկախ ուսանող» կարգախոսով ուսանողները միացան Սերժ Սարգսյանի ղեկավարման 3-րդ ժամկետի դեմ պայքարին՝ հույսով, որ շարժումը բուհերում ևս կհանգեցնի փոփոխություններ ու արմատացած խնդիրների լուծմանը։

Հեղափոխությունից մեկ տարի անց ՍիվիլՆեթը հանդիպել է «ազատ, անկախ ուսանողներին», զրուցել հեղափոխության նրանց հուշերի, արդարացված ու չարդարացված հույսերի մասին։