21 ապրիլ, 2019 21:01

Միհրան Պողոսյանը ձերբակալվել է․ ՀՔԾ

ՀՀ Դատական ակտերի հնախկին գլխավոր հարկադիր կատարող, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության Կարելիայի Հանրապետությունում ռուս իրավապահների կողմից․ ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Նա հայտնեց, որ արտահանձնումն ընթացքի մեջ է։

Օրերս հայտնի է դարձել, որՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Գևորգ Թոսունյան