21 ապրիլ, 2019 21:44

Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթում է շոումեն Զելենսկին

Ուկրաինայի Ազգային էքզիթփոլի տվյալներով, շոումեն Վլադիմիր Զելենսկին հաղթում է նախագահական ընտրություններում։ Ըստ սոցիոլոգիական հարցումների՝ ժամը 18։00-ի դրությամբ նա հավաքել էր 73,2% ձայն, գործող նախագահ Պետրո Պորոշենկոն՝ 25,3% ձայն։

Զելենսկին ամենաշատ ձայները հավաքել է երկրի արևելյան շրջաններում՝ 87,7%։ 

Ուկրաինայի նախագահի պաշտոնին ի սկզբանե հավակնել է 39 թեկնածու։ 

Մարտի 31-ին նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով՝  Զելենսկին հավաքել էր 30% , Պորոշենկոն՝ 16%։

Ելույթ ունենալով շտաբում՝ Զելենսկին հորդորել է նախկին ԽՍՀՄ բոլոր երկրներին նայել Ուկրայինային և համոզվել, որ «դա հնարավոր է»։ Նա խոստացել է, որ երբեք հուսախաբ չի անի ոչ ոքի։

Պորոշենկոն, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, ընդունել է պարտությունը և շնորհավորել Զելենսկիին։ Նա հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ քաղաքականությունից։