22 ապրիլ, 2019 10:17

Փաշինյանը շնորհավորել է Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

«Վստահ եմ, որ այդ բարձր պաշտոնում Դուք՝ Վլադիմիր Ալեքսանդրի, կգործադրեք բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանի և Ուկրաինայի միջև ավանդական բարձր հարաբերությունները հասնեն նոր մակարդակի և ծառայեն ի նպաստ հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամության: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ նոր պատասխանատու պաշտոնում», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ուկրաինայի Ազգային էքզիթփոլի տվյալներով, շոումեն Վլադիմիր Զելենսկին հաղթում է նախագահական ընտրություններում։ Ըստ սոցիոլոգիական հարցումների՝ ժամը 18։00-ի դրությամբ նա հավաքել էր 73,2% ձայն, գործող նախագահ Պետրո Պորոշենկոն՝ 25,3% ձայն։