23 ապրիլ, 2019 14:01

Հիշելով Իռայի մարդուն ու հեղափոխության հերոսներին

2018թ․ տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը իր տեսակի մեջ եզակի էր։ Հեղափոխության մասնակից քաղաքացիները ամենադժվար և լարված պահերին աչքի ընկան ստեղծարարությամբ և հումորով։ «Ոստիկան Աշոտը», Սերժ Սարգսյանի նկարը նետող տղան, խորովածի շամփուրներն ու Արագածի լանջերից բերված ձյունը հեղափոխության պատմության մասը դարձան։ Հեղափոխությունից մեկ տարի անց ՍիվիլՆեթը զրուցել է ապրիլյան օրերին հայտնի դարձած «Իռայի մարդու»՝ Վահան Մեկտերյանի հետ։ Մեկտերյանը փողոցից ուղիղ եթեր ապահովող տեսախցիկով կնոջը՝ Իռային, տեղեկացրել էր, որ ուշ է գալու տուն։