24 ապրիլ, 2019 12:30

Երբ թուրքը հող է բերում Արևմտյան Հայաստանից

Ստամբուլում ծնված Աիշե Քորքմազը Ամստերդամի համալսարանում ուսումնասիրում է Հայոց ցեղասպանության թեման։ Նա հետազոտում է Հայոց ցեղասպանության հետևանքով Արևելյան Հայաստան գաղթած հայերի և նրանց ժառանգների պատմությունները։ Այցելում է գաղթականների ժառանգներին և նրանց հետ ճամփորդում Արևմտյան Հայաստան։ Վերջին այցի ժամանակ նա հող է բերել Արևմտյան Հայաստանից։