24 ապրիլ, 2019 13:20

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հարցում դեռ շատ անելիք կա. զրույց Սուրեն Մանուկյանի հետ

Երևանի պետական համալսարանի Ցեղասպանության բաժնի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը պատմում է, թե երբ է սկսվել և ուր է հասել Հայոց ցեղասպանության ուսումնասիրության երկարատև շղթան: Նա մատնանշում է, թե ինչ ուղղությամբ պետք է ընթանան Հայոց ցեղասպանության վերաբերյալ ապագայի ուսումնասիրությունները: Մանուկյանի խոսքով՝ այս հարցում դեռ շատ անելիքներ կան: