4 մայիս, 2019 12:21

Երևանի քաղաքապետարանի 1 700 աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան շուրջ 30 տոկոսով

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ քաղաքապետարանում սպասվում է աշխատավարձերի բարձրացում։ Կարապետյանը նշել է, որ սպասվում է 1 700 աշխատակցի աշխատավարձի աճ շուրջ 30 տոկոսով։ 

Հաստիքացուցակների փոփոխության մասին որոշումը նախատեսվում է ընդունել մայիսի 8-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ նիստում։ 

Քաղաքապետի մամուլի քարտուղարը նշել է, որ Երևանի՝ որպես համայնք ձևավորվելուց ի վեր սա աշխատավարձերի նման ծավալի առաջին բարձրացումն է: Ի դեպ, համայնքային պաշտոնյաների աշխատավարձերի չափը որոշվում է օրենսդրությամբ սահմանված գործակիցներով: