5 մայիս, 2019 16:12

Երբ ամեն վարորդ կամ հետիոտն խախտում արձանագրող է

Այն հատվածներում, որտեղ տեսախցիկ չկա, որոշ վարորդներ միտումնավոր խախտումներ են կատարում։ Նման վարորդներին զսպելու համար առաջարկվում է, որ ոստիկանությունը հիմք ընդունի նաև քաղաքացիների կողմից ստացված տեսանյութերը։ Երևանում և հանրապետությունում երթևեկության խնդիրների լուծման համար նաև առաջարկվում է արագացնել վարորդների տուգանման բալային համակարգի ներդրման գործընթացը։