6 մայիս, 2019 18:11

«Ուրվականը» շունչ կտա նոր տարածքների

Մայիսի 5-ին «Ուրվական» փառատոնի վերջին օրն էր։ Ժամը 15:30-ից սկսած՝ Մանկական երկաթուղու տարածքում չորս բեմերից հնչում էր ամենատարբեր երաժշտություն՝ պարայինից մինչև ավանգարդ փորձարարական։ Փառատոնի վերջին օրն ավարտվեց 12 ժամ անց Միրզոյան գրադարանում՝ գիշերային ծրագրով։ Փառատոնի կազմակերպիչները խոստացան հաջորդ տարի շունչ տալ նոր տարածքների։