7 մայիս, 2019 11:38

Թուրքիան արձագանքել է Եռաբլուրում Գուրգեն Յանիկյանի մասունքների հուղարկավորությանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Եռաբլուր պանթեոնի տարածքում գտնվող՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) նահատակների հուշահամալիրում ԱՍԱԼԱ-ի հիմնադիր Գուրգեն Յանիկյանի մասունքների՝ հողին հանձնումը։

Գուրգեն Յանիկյանը պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման և արդարության վերականգնման համար, 1973-ին 77 տարեկանում Կալիֆոռնիայում սպանել է Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին և նրա օգնականին, դատապարտվել ցմահ բանտարկության: 1981-ին Յանիկյանը տեղափոխվել է բանտային հիվանդանոց, որտեղ և մահացել է երկարատև հիվանդությունից հետո՝ 1984 թվականի մարտի 27-ին։

Թուրքիայի ԱԳՆ-ն Յանիկյանին անվանել է «ահաբեկիչ» և նրա հերոսացումը համարել «ահաբեկչության քարոզում», ինչնը, Անկարայի համոզմամբ, «անընդունելի է ցանկացած պարագայում»։