7 մայիս, 2019 10:34

Նիկոլ Փաշինյանն ասուլիս կտա՝ վարչապետ ընտրվելու մեկ տարվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ մայիսի 8-ին ասուլիս է տալու՝ վարչապետ ընտրվելու մեկ տարվա կապակցությամբ։ 

Փաշինյանը նշել է, որ ասուլիսի ընթացքում կներկայացնի 100 փաստ Նոր Հայաստանի մասին՝ բացառապես փաստերով արձանագրելու համար այն մասշտաբային փոփոխությունները, որ տեղի են ունեցել մեր երկրում: