7 մայիս, 2019 10:36

Ստամբուլը նորից քաղաքապետ կընտրի

Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը մայիսի 6-ին որոշում է ընդունել Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ․ այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ 

Մարտի 31-ին կայացած ընտրություններում հաղթել է ընդդիմադիր քեմալական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն: Ընտրության արդյունքները բողոքարկել են նախագահ Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունն ու նրա կոալիցիոն գործընկերը՝ «Ազգայնական շարժումը»: Էրդողանն ու իր թիմակիցները չեն հաշտվում երկրի խոշորագույն քաղաքի ու առևտրաարդյունաբերական հանգույցում պարտության մտքի հետ:

Ինքը՝ Էրդողանը, համոզված է, որ ընտրությունները խախտումներով են անցել: Ընդդիմությունը կարծում է, որ Էրդողանը նման կոշտ հայտարարություններով փորձում է ճնշում գործադրել Բարձրագույն ընտրական խորհրդի վրա:

Բարձրագույն ընտրական խորհրդի որոշմամբ նոր ընտրությունը կկայանա հունիսի 23-ին։ 

Թեմայի շուրջ ավելին՝ ամփոփման մեջ։

Լուսանկարում՝ Էքրեմ Իմամօղլուն