7 մայիս, 2019 09:45

Քեսաբի Էսկյուրան գյուղը հրթիռակոծվել է, կան վիրավորներ

Հալեպի «Գանձասար» պարբերականը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին՝ կեսօրից հետո, զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Քեսաբի Էսկյուրան գյուղը, երեք հրթիռ է ընկել գյուղի վրա։

Հրթիռակոծության հետևանքով երկու քեսաբցի հայ վիրավորվել է: Նրանք անմիջապես փոխադրվել են Լաթաքիա բժշկական կենտրոն։ Վիրավորների առողջական վիճակը գնահատվում է կայուն: