8 մայիս, 2019 17:43

«Լոռի» ֆուտբոլային ակումբը՝ պատմություն կերտելու ճանապարհին

Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ հասել է Հայաստանի գավաթի եզրափակիչ։ Սա ակումբի և նրա երկրպագուների համար կարևոր ձեռքբերում է։ Լոռիում ոգևորության մեծ ալիք է բարձրացել։ Թիմն ունի երկրպագուների լիակատար աջակցությունը։

«Լոռի»-«Ալաշկերտ» եզրափակիչը տեղի կունենա այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 19։30-ին Երևանի «Բանանց» մարզադաշտում։