8 մայիս, 2019 11:52

Իշխանության ներսում թևեր չկան, եթե լինեն, ես կկտրեմ այդ թևերը․ Փաշինյան

Վարչապետ ընտրվելու 1 տարվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը ասուլիս է հրավիրել՝ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին: Փաստերը ներկայացնելուց հետո վարչապետին հարց ուղղվեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված գործի և այն մասին, թե արդյոք իշխանության ներսում կան թևեր։

«Ես նմա՞ն եմ մի մարդու, որ կարող եմ լինել վարչապետ, որի իշխանության ներսում կարող են լինել թևեր։ Գործադիր իշխանության մեջ չեն կարող լինել թևեր։ Գործադիր իշխանությունը միասնական մարմին է, և եթե ի հայտ գան թևեր, ես կկտրեմ այդ թևերը, ոչ որովհետև դա իմ քմահաճույքն է, այլ որովհետև այդպես է օրենքը, տրամաբանությունը, պետական կառավարումը։ Թույլ չեմ տա վակխանալիաներ, պալատական ինտրիգներ։ Ով ունի գայթակղություն, թող փորձի իր բախտը»,- ասաց Փաշինյանը՝ չմանրամասնելով Սանասարյանի գործի վերաբերյալ իր դիրքորոշումը։