13 մայիս, 2019 12:47

Ամուսիններից փախած սաուդցի քույրերը՝ Վրաստանում

Eurasianet.org կայքը հոդված է հրապարակել Սաուդյան Արաբիայից Վրաստանում ապաստան գտած երկու կանանց մասին, որոնք իրենց երկրում ենթարկվել են հետապնդումների և բռնությունների ամուսինների կողմից։

Մահա և Վաֆա ալ Սուբայ քույրերը ապաստան են գտել Կովկասում և դաժան հարզատներ-ամուսիններից փախուստի իրենց պատմությամբ գրավել միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը։

Երկու քույրերը, որոնց փախուստի պատմությունը գրավել էր միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը, մտադիր են լքել իրենց ժամանակավոր ապաստանը Վրաստանում և տեղափոխվել այլ երկիր։

«Ուրախ ենք հայտնել, որ լքում ենք Վրաստանը։- գրել են Մահա և Վաֆա ալ Սուբայները Թվիթերի իրենց էջում։ Մենք նոր կյանք ենք սկսում նոր երկրում»։

28-ամյա Մահան և 25-ամյա Վաֆան միջազգային մամուլի գլխավոր էջերում հայտնվեցին, երբ Թբիլիսիում իրենց ընտանիքից թաքնվելու համար ապաստան խնդրեցին։ Քույրերը պնդում էին, որ հոր ու ընտանիքի մյուս տղամարդկանց կողմից անընդհատ ծեծի են ենթարկվել։ Վրաստանի իշխանությունները նրանց տեղավորել են ապահով հսկվող տարածքում, բայց քույրերը շարունակում են վախենալ, որ հարազատներ-ամուսինները կարող են իրենց նույնիսկ Վրաստանում հետապնդել։ «Մենք այստեղ ապահով չենք, և հարկավոր է, ինչքան հնարավոր է շուտ, հեռանալ»,- գրել են նրանք Թվիթերում։

Օգնություն խնդրելով՝ քույրերը քննադատել են Google-ի և Apple-ի սմարթֆոնների համար նախատեսված հավելվածը, որոնց միջոցով տղամարդիկ Սաուդյան Արաբիայում հարազատներին հետևում են և օգտագործում նրանց ազատ տեղաշարժը սահմանափակելու համար։ Համաձայն սաուդյան օրենքների՝ կանայք ծնված օրից մինչ մահ գտնվում են հայրերի, եղբայրների և որդիների խնամակալության տակ, և հավելվածը օգնում է տղամարդկանց իրականացնել այդ վերահսկողությունը։ Ալ Սուբայ քույրերը հայտարարել են, որ սաուդյան սահմանը հատելու թույլտվություն ստանալու համար ստիպված գողացել են հոր հեռախոսը։

Սաուդյան Արաբիայից հեռանալով՝ նրանք նախ գնացել են Թուրքիա, իսկ հետո ցամաքային ճանապարհով՝ Վրաստան։ Նրանք դեպի Բելառուս թռիչքի տոմս են ամրագրել, բայց նրանց թույլ չեն տվել լքել Թբիլիսիի օդանավակայանը, քանի որ սահմանապահները կասկածել են աղջիկներին ոչ օրինական փախստականներ լինելու մեջ։ Այն բանից հետո, երբ Վաֆայի և Մահայի օգնության խնդրանքները միջազգային հանրության ուշադրությունը գրավեցին, Վրաստանի իշխանությունները պարտավորվեցին ապահովել նրանց ապահովությունը։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն քույրերին Կանդայում ապաստան է առաջարկել, սակայն հայտնի չէ՝ առաջարկը ընդունվել է, թե ոչ։ «Ակնհայտ պատճառներով մենք չենք հրապարակելու պայմանավորվածությունների մասին մանրամասներ, ինչպես նաև նոր բնակավայրը»,- գրել են քույրերը և կոչ արել լրագրողներին շարունակել լուսաբանել կանանց դժվար դրությունը Սաուդյան Արաբիայի պատրիարխալ իսլամական թագավորությունում։

Թարգմանությունը՝ Լուսինե Վարդանյանի