13 մայիս, 2019 19:03

Երբ բակումդ գերեզմանոց ես գտնում

Վայոց ձորի Եղեգիս համայնքի բնակիչը իր՝ նոր գնած առանձնատան բակում գերեզմանոց է հայտնաբերել։ Իրացնելով իր սեփականության իրավունքը՝ ուզում էր պարիսպ կառուցել, սակայն շիրմաքարերից մեկի ժառանգը հայտնվել է ու պահանջել գերեզմանին ձեռք չտալ։ ՍիվիլՆեթը պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ այցելել է Եղեգիս։