13 մայիս, 2019 11:53

Ցուցաբերելու ենք ակտիվ գործակցություն Բաքվին և Երևանին փոխզիջումային լուծումների որոնումներում․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել  Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված հրադադարի մասին համաձայնագրի 25-ամյակի կապակցությամբ, որը թարգմանաբար ներկայացված է ստորև․

«Ս․թ․ մայիսի 12-ին լրանում է 25 տարի Ադրբեջանի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև կնքված հրադադարի մասին համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու օրվանից։ Պայմանավորվածությունը կայացել է Ռուսաստանի Դաշնության ուղիղ միջնորդությամբ։ Այն թույլ է տվել դադարեցնել զանգվածային արյունահեղությունն ու մեկնարկել ղարաբաղյան կարգավորման՝ քաղաքական-դիվանագիտական միջոցներով գործընթաց։ Մայիսի 12-ի համաձայնագիրը մինչև այժմ հրադադարի ռեժիմի պահպանման հիմք է հանդիսանում։

Ղարաբաղյան կարգավորման գործընթացը բարդ է, ապրում է վերելքներ ու անկումներ։ Անհրաժեշտ է ժամանակ և մասնակիցների քաղաքական կամք՝ կարգավորման առանցքային ասպեկտներով համաձայնության գալու համար։ Մենք տեսնում ենք համատեղ աշխատանքի շարունակման՝ կողմերի պատրաստակամություն՝ ուղղված կայուն խաղաղության հաստատմանը։ Այդ մասին են, մասնավորապես, վկայում վերջերս Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպման ու Մոսկվայում ԱԳ նախարարների բանակցությունների արդյունքները։

Մեր կողմից ցուցաբերելու ենք ակտիվ գործակցություն Բաքվին և Երևանին փոխզիջումային լուծումների որոնումներում։ Ինչպես և նախկինում՝ շարունակելու ենք գործադրել հետևողական միջնորդական ջանքեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ համատեղ»։