13 մայիս, 2019 14:02

Բրյուսելում սպասվում է Փաշինյանի ու Ալիևի կարճատև շփում

Այսօր՝ մայիսի 13-ի երեկոյան, Բրյուսելում սպասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարճատև շփում:

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ներկա կլինեն ԵՄ Արևելյան գործընկերության 10-ամյակի ընթրիքին: Սպասվում է, որ այդ ընթրիքի ընթացքում երկու երկրների առաջնորդների միջև տեղի կունենա շփում և մտքերի փոխանակում։

Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված պաշտոնական ընթրիքը տրվում է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից: Նիկոլ Փաշինյանը Բրյուսել է մեկնել Լյուքսեմբուրգից։

Թաթուլ Հակոբյան, Լյուքսեմբուրգ