14 մայիս, 2019 10:15

Գասպարիի հետ միջադեպից հետո «5-րդ ալիք»-ի սեփականատերը հրավիրվել է ոստիկանություն

Մայիսի 13-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ժամանակ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի և Քոչարյանի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը փոխանցեցին ոստիկանության լրատվության վարչությունից։

Ոստիկանությունից նաև հաղորդեցին, որ Գասպարիի հաղորդման հիման վրա մայիսի 13-ին երեք հոգի բերման է ենթարկվել, իսկ երկուսը՝ հրավիրվել ոստիկանություն։ Հրավիրվածների թվում եղել է նաև «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը:

Սոցիալական ցանցերում երեկ օգտատերերը տարածում էին «Ա1+»-ի տեսանյութը, ըստ որի՝ Արմեն Թավադյանը շիշ է նետել Գասպարիի ուղղությամբ։ Թավադյանը, սակայն, հերքում է այդ վարկածը։

Գևորգ Թոսունյան