14 մայիս, 2019 12:37

Դատավոր Դավիթ Գրիգորյանը ինքնաբացարկ չի հայտնի

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանը ինքնաբացարկ չի հայտնի։

Այսօր 12։30-ին մեկնարկած նիստին դատավորը ընթերցեց ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը։

Երեկ՝ մայիսի 13-ին, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավոր Դավիթ Գրիգորյանին։

Պաշտպանները նշում են, որ դատավոր Գրիգորյանին միայն մայիսի 6-ին է մակագրվել այս գործը, և դատավորը այս կարճ ժամանակահատվածում չէր կարող ծանոթանալ ողջ քրեական գործին։

Նրանք չորս էջից բաղկացած միջնորդություն էին ներկայացրել՝ նշելով նաև մի շարք այլ պատճառներ, որոնք, ըստ պաշտպանների, հիմք են դատավորի ինքնաբացարկի համար։

Դատարանը կքննի Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը։

Անի Գրիգորյան