14 մայիս, 2019 16:01

Փաշինյանը և Ալիևը Բրյուսելում քննարկել են սահմանային լարվածության պատճառները

Մայիսի 13-ի երեկոյան Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ոտքի վրա ունեցած կարճ շփման ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածության պատճառները․ այս մասին հայ լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը մտքերի կարճ փոխանակություն են ունեցել Բրյուսելում՝ պաշտոնական ընթրիքի
ընթացքում, որը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից է տրվել և նվիրված է եղել ԵՄ Արևելյան
գործընկերության 10-ամյակին:

 Թաթուլ Հակոբյան, Բրյուսել

Լուսանկարում՝ Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը Վիեննայում, 2019թ․ մարտ