15 մայիս, 2019 18:13

Մարտի 1-ի 10 զոհերից 7-ը սպանվել է ո՛չ ոստիկանության, ո՛չ էլ՝ բանակի կողմից․ Քոչարյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։ Քոչարյանը պարբերաբար հավելումներ է անում իր պաշտպանների խոսքին։ Հավելումներից մեկի ժամանակ նա հարց հղեց դատավորին՝ արդյոք կա՞ն ձերբակալվածներ և քննչական գործողություններ Մարտի 1-ի զոհվածների սպանողներին գտնելու ուղղությամբ։

«Այս քրեական գործի 70 հատորում ոչինչ չկա։ Ես կարող եմ ենթադրություններ անել, թե ինչու։ Տարիներ շարունակ մարդկանց ինքնագիտակցության մեջ թույն է ներարկվել», - ասաց Քոչարյանը։ Իր խոսքը Քոչարյանն ավարտեց նրանով, որ եթե ընդունենք «Չերեմուխա» տեսակի զենքից սպանված 3 զոհերի հանգամանքը, ստացվում է, որ մյուս 7-ի սպանության մեջ մեղավոր չէ ոչ ոստիկանությունը, ոչ բանակը։

Ժաննա Պողոսյան