15 մայիս, 2019 18:47

Մարտի 1-ի 10 զոհերից 7-ը սպանվել է ո՛չ ոստիկանության, ո՛չ էլ՝ բանակի կողմից․ Քոչարյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում մայիսի 15-ին շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։ Քոչարյանը պարբերաբար հավելումներ էր անում իր պաշտպանների խոսքին։ Հավելումներից մեկի ժամանակ նա հարց հղեց դատավորին՝ արդյոք կա՞ն ձերբակալվածներ և քննչական գործողություններ Մարտի 1-ի զոհվածների սպանողներին գտնելու ուղղությամբ։