16 մայիս, 2019 15:10

Արցախի նախագահները օրվա երկրորդ կեսին կներկայանան Քոչարյանի գործով դատական նիստին․ փաստաբան

Արցախի ներկայիս նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն, ամենայն հավանականությամբ, դատարան կներկայանան ժամը 16:00-ի սահմաններում․ այս մասին լրագրողերին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Մայիսի 14-ի դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը ներկայացրել էր Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։ Նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանն ասել էր, որ երաշխավորության քննման համար պետք է ապահովել նրանց ներկայությունը:

Մայիսի 13-ին մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։