16 մայիս, 2019 21:15

Զորքերը նաև սահմանից են բերվել մայրաքաղաք. գլխավոր դատախազը' Քոչարյանի գործով նիստին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ելույթ ունեցավ Ռոբերտ Քոչարյանի գործով։ Դավթյանը նախ հակիրճ ներկայացրեց մեղադրանքի էությունը՝ պնդելով, որ 2008-ի փետրվարի 23-ից սկսած, երբ Ազատության հրապարակում խաղաղ ցույցեր էին, Զինված ուժերը ներգրավվել են քաղաքական գործընթացներում: Նա ասաց, որ զորքերը հանրապետության տարբեր հատվածներից, այդ թվում՝ սահմանից, տեղափոխվել են մայրաքաղաք: Դավթյանը նաև տեղեկացրեց, որ շուրջ 120 մլն դրամի վարձատրություն է փոխանցվել որոշ զինվորների՝ ոչ կանոնադրական գործողություններ կատարելու համար: Դավթյանը խոսեց որոշ անձանց թիկնազորների կողմից հանցավոր խմբեր կազմելու փաստի մասին: