16 մայիս, 2019 12:00

Լքված հանքերով հիմնադրամ կզբաղվի

Հայաստանում հանքավայրերին կից բոլոր բնակավայրերն էլ առողջապահական և բնապահպանական մարտահրավերների առաջ են կանգնում։ Խնդիրն առկա է անգամ այն ժամանակ, երբ հանքի շահագործումը դադարեցվել է։ Բնապահպանության նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության նախկին պետ Վիգեն Ավետիսյանը, որը մայիսի 10-ից ստանձնել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարությունը, ՍիվիլՆեթի հետ զրույցում պարզաբանում է՝ որոնք են նախարարության գործառույթներն այստեղ։