16 մայիս, 2019 12:28

Կառավարությունը մշակել է գործազրկության մակարդակի նվազեցման ծրագիր

ՀՀ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովը Հայաստանում գործազրկության մակարդակի նվազեցման ծրագիր է մշակել. կառավարության մայիսի 16-ի նիստում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` նշելով, որ 2018թ. վերջի դրությամբ գործազրկությունը ՀՀ-ում կազմում է մոտ 20%:

«Միջգերատեսչական մեր հանձնաժողովը մշակել է մի ծրագիր, որը հենված է երեք հիմնասյուների վրա: Առաջինը մարդկային կապիտալի զարգացումն է, երկրորդը` զբաղվածության խթանումը, երրորդն ինստիտուցիոնալ բարեփոխումներն են: Այս երեք ուղղություններով էլ շատ կոնկրետ թիրախներ և ժամանակացույց է սահմանվելու»,- ասաց Ավինյանը: