17 մայիս, 2019 18:00

Աշխատող ուսանողի եկամտահարկը՝ վարձավճարի մարմանը. ինչո՞ւ է դժգոհ ՏՏ համայնքը

Ամպային ենթակառուցվածքներով ու վիրտուալացված հավելվածներով զբաղվող VMware ընկերության ինժեներական տնօրեն Խաչիկ Նազարյանը Մկրտիչ Կարապետյանի հետ զրույցում անդրադառնում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների՝ աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենսդրական նախագծին: Նազարյանն այս առաջարկի հետ կապված վերապահումներ ունի։ Նա խոսում է նաև ուսումնական հաստատություններ-ՏՏ ոլորտ կապի մասին։