17 մայիս, 2019 19:31

Գասպարիի գործով մեղադրանք է առաջադրվել TV5-ի սեփականատիրոջը

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով մեղադրանք է առաջադրվել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին. նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ):

Այս տեղեկությունը armtimes.com կայքի հետ զրույցում հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Վերջինս ասել է, որ նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: