20 մայիս, 2019 19:35

Գինու փառատոն Գլենդելում․ ֆոտոշարք

Մայիսի 19-ին Գլենդելում կազմակերպվել էր «ԳինիՖեստ»՝ գինու և հայկական այլ ապրանքների տոնավաճառ։ Խմիչքներ արտադրողներից բացի՝ այլ ապրանքներ և ծառայություններ առաջարկող հայկական ընկերություններ կային։ 

Լուսանկարները՝ Կարեն Հարությունյանի

Փառատոնի կազմակերպիչ Ստեփան Փարթամյանը։ Լոս Անջելեսում նրան բոլորն են ճանաչում քաղքենի բարքերը էքսցենտրիկ ձևով քննադատելու համար։ Տեղափոխվում է Երևան՝ մշտական բնակության։

Ինչպե՞ս չհամտեսել այս աղջկա ներկայացրած գինին։

Արմասի գինիներն արտադրվում են Արագածոտնի մարզում։ Հայկական խաղող, իտալական տեխնոլոգիա։

ԱրԱրԱտ կոնյակը՝ բոլոր հայերի պարծանքը։

Նեժդիկ Վարթանեանը քիմիկոս է։ Գինուց լավ է հասկանում։

Ընչացքով պարոնը ներկայացնում է ձեռագործ գորգեր՝ Հայոց աշխարհի ամենատարբեր անկյուններից։

Աբրիկոն՝ ծիրանի բրենդի։

Հայկական լավագույն օղիները. Made in Artsakh!

Բերդաշենի Խնդողնին և նռան գինին անզուգական են։ Իսկական արցախյան համ։

Godfather կամ կնքահայր։ Крестный отец` կասեն հայերը։

Սվո Ռաֆն էլ էր այստեղ։

Հայաստանում ձեռագործ արտադրված օճառներ՝ բացառապես բնական հումքից։ Ծիրանի, խոտաբույսերի և այլ հոտերով։ Ընկերության հիմնադիրը՝ Նելլի Ավետիսյանը։

Biz-Tech. ծրագրային ապահովմամբ են զբաղվում։ Գինու հետ կապ չկա, բայց կարևոր գործ է։

Այս մարդիկ Հայաստանում և Արցախում զբոսաշրջային արահետներ են ստեղծում, զարգացնում զբոսաշրջությունը։