20 մայիս, 2019 12:46

Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտությունների ժամանակը․ Փաշինյան

Երկրում չկա ժողորդի վստահությունը վայելող դատական իշխանություն․ այսօր ժամը 12։00-ին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա խոսեց այն մասին, որ Հայաստանի ժողովուրդը ընկալում է դատական համակարգը որպես նախկին կոռումպացված իշխանության մնացուկ։

«Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։ Բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի։ Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումն ունի կենսական նշանակություն։ Չի կարող գոյություն ունենալ դատական համակարգ, որի իշխանությունը չի բխում ժողովրդից»,- հայտարարեց Փաշինյանը։