20 մայիս, 2019 01:11

ՀՀ ոստիկանությունը հաղորդում է Վիտալի Բալասանյանի մեքենան զննության ենթարկելու մասին

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան զննության ենթարկելու վերաբերյալ․

«Այսօր ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը իսկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ և որ նրա անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել»,- ասված է հաղորդագրությունում: