20 մայիս, 2019 16:15

Տարակուսելի խանդավառություն և գործիքների ուշացած կիրառում. Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը Սիվիլնեթի հետ խոսում է դատարանների մուտքերն ու ելքերը շրջափակելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի մասին։ Նահապետյանն ասում է՝ իրեն խորթ է այն վիճակը, երբ կարող է փողոց փակվել, հետո ավելի ուշ պարզաբանվել դրա իմաստն ու նպատակները։