20 մայիս, 2019 08:31

LIVE BLOG. «Հանուն անկախ դատարանի» ակցիա

Մայիսի 19-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ այսօր հանդես է գալու կարևոր հայտարարությամբ և ազդարարելու է հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը: Ավելի ուշ մեկ այլ գրառմամբ նա կոչ արեց այսօր՝ վաղ առավոտից, արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, «որ ոչ ոք ներս չմտնի»: Նիկոլ Փաշինյանի կոչին միմյանց հաջորդող հայտարարություններով արձագանքեցին Մարդու իրավունքների պաշտպանը, Բարձրագույն դատական խորհուրդը, նախագահ Արմեն Սարգսյանը, քաղաքական ուժեր: ՍիվիլՆեթը հետևում է այսօրվա «Հանուն անկախ դատարանի» ակցիային՝ դեպքերը ներկայացնելով հակառակ ժամանակագրությամբ։ Հետևե՛ք ՍիվիլՆեթի ուղիղ եթերին այստեղ:

13:58

«Լուսավոր Հայաստանը» ստորագրահավաք է նախաձեռնում՝ վարչապետի հայտարարությունը քննարկելու համար ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նպատակով

12:09

Նիկոլ Փաշինյանի ելույթից

  • Հայաստանի ժողովուրդը ընկալում է դատական համակարգը որպես նախկին կոռումպացված իշխանության մնացուկ։ Դատական իշխանությունը չունի գործելու լեգիտիմություն. Փաշինյան
  • Դատական իշխանությունը չունի գործելու լեգիտիմություն. Փաշինյան
  • Չեմ կարող երաշխավորել, որ դատական համակարգը չի ենթարկվում ստվերային ազդեցությունների։
  • Դատական համակարգի նկատմամբ վստահության բացակայության պատճառով նաև քննչական մարմինների աշխատանքի արդյունավետությունն է տուժում։
  • Դատական համակարգի ժողովրդական վստահությանը արժանանալու ընթացիկ հնարավորությունը համարում եմ սպառված։
  • Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։
  • Բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի։
  • Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումն ունի կենսական նշանակություն
  • Պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք։
  • Եթե անհրաժեշտություն լինի, պետք է գնանք նաև սահմանադրական փոփոխությունների։
  • Հույս ունեմ՝ միջազգային գործընկերները կկանգնեն մեր կողքին։
  • Պետք է լայնորեն համագործակցենք հասարակական կազմակերպությունների, փորձագիտական համայնքի հետ։
  • Որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող՝ ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար։
  • Բոլոր նրանք, ովքեր ապրում են Հայաստանը հետ շպրտելու մոլուցքով, ընդդեմ ժողովրդի են։
  • Չի կարող գոյություն ունենալ դատական համակարգ, որի իշխանությունը չի բխում ժողովրդից։ 

11:45

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը «թեժ գծին» ժամը 11․30-ի դրությամբ այսօրվա ակցիայի հետ կապված որևէ բողոք կամ ահազանգ չի ստացել: Այդ մասին ՍիվիլՆեթին հայտնեցին օմբուդսմենի գրասենյակից:

11:21

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:

11:07

Հորդորում ենք Նիկոլ Փաշինյանին չեղարկել իր կոչը և չխոչընդոտել դատարանների բնականոն գործունեությունը. ԲՀԿ քաղխորհուրդ

10։56

Մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրինահարգության ամրապնդման
ուղղությամբ արձանագրված հաջողությունները հնարավոր է պահպանել ու զորացնել միայն
եղբայրության և սիրո ոգու ամրապնդմամբ:

Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին` ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ
բռնություններից, խաղաղությամբ, ազգային միասնության ոգով և միմյանց նկատմամբ սիրով առլեցուն
ներդնելու բոլոր ջանքերը` հաղթահարելու համար մեր առջև ծառացած մարտահրավերները․ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ

10:40

Հեղափոխությունից հետո այս մեկ տարին Հայաստանում դատական համակարգն առանց կառավարության միջամտության և ազդեցության է գործել։ Այս մեկ տարին այն ժամանակն էր, որի ընթացքում դատական մարմինները պետք է արձագանքեին Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացին։ Պետք է ինքնամաքրվեին, սեփական համակարգի արատները վեր հանեին, հրաժարվեին հին սովորություններից ու պրակտիկաներից։ Պետք է ազատվեին կոռումպացված և հին համակարգի հետ մասնավոր շահերով կապված դատավորներից. Լենա Նազարյան

10:23

Նիկոլ ՓաշինյանըԿենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ է։ 

9։54

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մուտքը նույնպես փակ է։

9:50

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մուտքը փակ է։ Փակ է նաև Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մուտքը։ 

9:48

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մուտքը փակ է․ տեսանյութը՝ Արտյոմ Դալյանի

9։42

Հայկական ժամանակի հաղորդմամբ՝ վաղ առավոտից փակ է նաև Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մուտքը 

9:40

Ես հույս ունեմ՝ այսօր սկսվելու է Հայաստանում վերափոխումների մի նոր ընթացք․ Վահե Գրիգորյան

Ավելին՝ այստեղ

9:12

Սահմանադրական դատարանի մուտքն այս պահին․

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

9։07

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի բոլորը մուտքերը առավոտյան փակ են առավոտյան ժամը 8:00-ից, հայտնում է Հայկական ժամանակը։ 

9։02

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն ուղիղ եթերում է վերաքննիչ վարչական դատարանից

8։59

Դատավոր Դավիթ Բալայանը դատարան է մտնում լուսամուտից

Տեսանյութը՝ ShantNews-ի

 

Հայաստանի Հանրապետությունում դատարանների գործունեությանը և նրանց կողմից արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է. ԲՀԿ անդամ Իվետա Տոնոյանի գրառումը

 

8:48

Ցանկացած արկածախնդրություն քանդելու է երկիրը. Նաիրա Զոհրաբյան

8.45

8:40

Դավիթ Սանասարյանը ժամանել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան

8.35

Ազատ Դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը

Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը վստահ է, որ պետության զարգացման և ժողովրդավարացման կարևոր ցուցիչներից մեկը դատական իշխանության անկախությունն ու դրա նկատմամբ հասարակական վստահության բարձր մակարդակն է:

ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածը փաստում է, որ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Տրամաբանական էր, որ նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին պետք է հաջորդեին մի շարք գործընթացներ, որոնք պետք է միտված լինեին թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր և թե՛ դատական իշխանության ճյուղերում առկա իրավիճակին պատշաճ գնահատական տալուն և այդ ոլորտներում արմատական և համակարգային հստակ և այդքան անհրաժեշտ փոփոխություներ իրականացնելուն:

Հստակ է, որ օրենսդիր և գործադիր մարմնում բացարձակ մեծամասնություն ունեցող օրվա իշխանությունները 2018թ. դեկտեմբերի 9-ից հետո ավելի քան բավարար ժամանակ ունեին վերը նշված ոլորտներում առկա խնդիրների քաղաքական գնահատականը տալու և համակարգային փոփոխությունների ռազմավարություն մշակելու և իրականացնելու համար: Ցավոք, վերջին օրերին տեղի ունեցած զարգացումները, դրանց շուրջն ընթացող հասարակական բողոքի ակցիաները ցույց տվեցին, որ հասարակական-քաղաքական տարբեր խմբերի կողմից երբեմն գիտակցաբար, երբեն նաև ոչ դիտավորությամբ տեղի է ունենում հասարակության տարբեր շերտերի բևեռացում, քաղաքական և պետական ինստիտուտների թուլացում, որը ոչ մի կերպ չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից:

Տեղին է նաև շեշտել,  որ Հայաստանի հասարակության բևեռացումը և շերտավորումը՝ թե՛ սոցիալական և թե՛ քաղաքական, ավելի քան տասնամյակների արմատներ ունի, ինչն էլ հանգեցնում է ինքիշխանության և պետական ինստիտուտների թուլացման, որի հետևաքով Հայաստանը կորցնում է իր դիմադրողականությունը:

Այն, որ Հայաստանում դատական իշխանության և իրավական համակարգի նկատմամբ առկա անվստահությունը մեծ է, որևէ մեկի համար նորություն չէ: Արդարադատության համակարգի բացերի, ավելին՝ դրա բացակայության մասին խոսվել է բազմիցս, սակայն այդ խնդրի լուծման ուղղությամբ էական քայլեր չեն արվել:

Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին թե՛ դատական համակարգում և թե՛ իշխանության մնացած ճյուղերում փոփոխությունների մասին հայտարարություններից ժամ առաջ անցնել իրական, համակարգային և անշրջելի փոփոխությունների իրականացման գործուն քայլերի, քանզի Հայաստանը և ՀՀ առջև ծառացած մարտահրավերները մեզ այլևս սպասելու ժամանակ չեն տալիս:

Մեր գնահատմամբ՝ դատարանների շրջափակման վերաբերյալ վարչապետի կոչը չի կարող լինել նշյալ խնդրի լուծումը, ավելին՝ դա համարում ենք անթույլատրելի: Վստահ ենք, որ դատական համակարգի այս իրավիճակի պատճառը ոչ թե պրոֆեսիոնալների բացակայությունն է այդ համակարգում, այլև տարիներ շարունակ քաղաքական մեծամասնության կողմից այդ համակարգի, որպես իշխանության անկախ ճյուղի կայացման հետևողական խոչընդոտումը և ընտրովի արդարադատության իրականացումն է եղել:

Համոզված ենք, որ դատական իշխանության կայացման գործընթացը պետք է լինի բացառապես իրավական ճանապարհով և ունենալով բացարձակ մեծամասնություն ՀՀ վարչապետը պետք է ժամ առաջ սկսի հասարակական-քաղաքական երկխոսություն: Օրենսդրական ճանապարհից զատ, մնացած բոլոր ճանապարհները ոչ միայն անընդունելի են, այլև հղի մի շարք վտանգներով, որոնք կարող են բացասաբար ազդել թե՛ մեր պետության միջազգային վարկանիշի և թե՛ իրապես անկախ և ինքնաբավ դատական համակարգ կայացնելու գործընթացի վրա: